AM
27 Ապրիլ 2013 - 07:39 AMT

Պատրիկ Վենտրել. Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի է

Մարդկանց ողբերգական մահը ղարաբաղյան հակամարտության ընթացքում վկայում է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի է: Այդ մասին Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:

«Միայն երկարաժամկետ ու խաղաղ հանգուցալուծումը կարող է կայունություն, բարգավաճում ու խաղաղություն բերել տարածաշրջան»,-ասել է նա: Վենտրելը հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր և հավատարիմ է մնում երկու կողմերի հետ աշխատանքին՝ հանուն խաղաղության հաստատման: