Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ապրիլի 27-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 11-րդ տարեկան ժողովը:
Իր ելույթում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրել է հաշվետու ժամկետում կատարված աշխատանքները: «Լիովին իրականացրել ենք «Հրազդան» մարզադաշտում նախատեսված աշխատանքները: Տեղադրվել է լույսերի համակարգը, որը համապատասխանում է միջազգային հանդիպումների և հեռուստահեռարձակումների չափանիշներին: 2500 նստատեղով մարզադաշտ է կառուցվել Ակադեմիայում: Ինչպես նաև ընթանում են Գյումրիի ակադեմիայի շինարարական աշխատանքները»,- նշել է Հայրապետյանը:
Նա նաև կարևորել է մարզիչների ՊՐՈ արտոնագրի դասընթացները, որոնք ինչը կարևոր են ժամանակակից ֆուտբոլի զարգացման տեսանկյունից:
Իսկ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մինասյանը ներկայացրել է ֆինանսական հաշվեկշիռը և հաջորդ տարվա բյուջեն:






