Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական տնօրեն Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ հայ մարզիչները գտնվում են Գերմանիայի Քյոլն քաղաքում, որտեղ անցկացվում է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների հերթական փուլը:
Վերջին երկու օրը մարզիչները հետևել են երկու հանդիպման: Նրանք ներկա են գտնվել Գերմանիայի Բունդեսլիգայի «Բայեր»-«Վերդեր» խաղին, ապա դիտել են Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի «Քյոլն»-«Մյունխեն 1860» հանդիպումը: Հայկական պատվիրակությունը Հայաստան կվերդառնա ապրիլի 29-ին:






