Կայացել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված գնդակային հրաձգության Հայաստան առաջնությունը: Մասնակցել են Երևանի, Վանաձորի և Գյումրիի մարզիկները: 10 մ վազող թիրախ (խառը վազք) վարժությունում Հայաստանի առաջնության ռեկորդ է սահմանել Լիլիթ Մկրտչյանը, նա վաստակել է 369 միավոր:
Վազող թիրախ (նորմալ վազք) 10 մ վարժության հաղթողներն են Ռազմիկ Մինասյանն ու Լաուրա Ավետիսյանը: 10 մ օդամղիչ հրացան ձևում հավասարը չեն ունեցել Զավեն Իգիթյանն ու Գոհար Դանիելյանը: Ռազմիկ Մինասյանը և Լիլիթ Մկրտչյանն էլ 10 մ վազող թիրախի (խառը վազք) չեմպիոններն են:






