AM
29 Ապրիլ 2013 - 08:30 AMT

Հայաստանի թաեքվանդոյի առաջնությանը մասնակցել են սև գոտի ունեցող 43 մարզիկներ

Էջմիածնում կայացել է մեծահասակների Հայաստանի թաեքվանդոյի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մասնակցել են միջազգային սև գոտի ունեցող 43 մարզիկներ, որպեսզի առաջնության մակարդակը բարձր լինի:

Հաղթողներ են դարձել Վահագն Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Վրեժ Պետրոսյանը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Հայկ Խաչատրյանը (74 կգ), Դավիթ Պետրոսյանը (80 կգ), Գենադի Առուստամյանը (87 կգ) և Արսեն Գրիգորյանը (+ 87 կգ):

Հայաստանի հավաքականը պատրաստվելու է հուլիսի 17 – 21-ը Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը: