AM
2 Դեկտեմբեր 2005 - 17:15 AMT

Ա.Մարգարյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների մակարդակի վերաբերյալ

«Մենք արդեն առանձնազրույց ենք ունեցել Միխաիլ Ֆրադկովի հետ, ինչպես նաեւ հանդիպել ենք ընդլայնված կազմով եւ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ` տրանսպորտային եւ էներգետիկ հարցեր, որոնք մինչ այդ քննարկվել են նաեւ միջկառավարական հանձնաժողովում, եւ այժմ այդ հարցերի լուծումը ընթացքի մեջ է»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր Երեւանում Ռուսաստանի վարչապետ Մ.Ֆրադկովի հետ համատեղ մամլո ասուլիսում: Սակայն, նրա խոսքերով, Մ.Ֆրադկովի Երեւան կատարած այցի նպատակը քաղաքական եւ տնտեսական հարցերի քննարկումը չէ, թեեւ առանց դրա հնարավոր չէ, այլ մասնակցությունն է Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման միջոցառումներին: «Ռուսաստանի հավաստեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված են բարեկամական հարաբերություններ, չկան խնդիրներ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում»,-նշել է Ա.Մարգարյանը եւ ավելացրել, որ «ապրանքաշրջանառության ծավալները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճել են, ամրապնդվել են կապերը Ռուսաստանի եւ Հայաստանի շրջանների միջեւ»: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ հաջորդ տարին եւս, որը Հայաստանի տարի է հայտարարված Ռուսաստանում, եւս կլինի նույնքան հաջողված, ինչպես Հայաստանում Ռուսաստանի տարին:

Անդրադառնալով «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածություններին` նա նշել է, որ «այն դժվարությունները, որոնք այս պահին առկա են, տեխնիկական բնույթ են կրում»: «Եթե ռուսական կողմը հարցեր ունի այդ առնչությամբ, ապա մենք պատրաստ ենք քննարկել եւ լուծել այդ խնդիրները միասին»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նրա խոսքերով, ցանկացած ձեռնարկությունում, որը գտնվում է օտար պետության սահմաններում, միշտ կան իրավական, տնտեսական եւ տեխնիկական խնդիրներ: «Հարցերը կլուծվեն, կա ենթահանձնաժողով, որը միջոցառումներ է մշակում այն ուղղությամբ, որ հայկական եւ ռուսական կողմերը քայլ առ քայլ լուծեն այդ հարցերը»,-հաղորդել է Ա.Մարգարյանը: Նրա կարծիքով, նույնիսկ եթե 2006 թվականին ոչ բոլոր ձեռնարկությունները աշխատեն 100 տոկոսով, ապա գոնե դրական արդյունքներ անպայման կլինեն: Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ, եւ նշել է, որ կա ներւոժ համագործակցության հետագա զարգացման համար: