AM
29 Ապրիլ 2013 - 10:16 AMT

Հայ ձյուդոիստները Դաղստանում կմասնակցեն միջազգային մրցաշարի

Հայաստանի ձյուդոյի տղամարդկանց հավաքականը մայիսի սկզբին Դաղստանում կմասնակցի միջազգային մրցաշարի: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը, այնտեղ հավանաբար, հանդես կգան երիտասարդ մարզիկները:

«Մրցաշարից հետո մենք ևս մեկ հավաք կանցկացնենք ու կսկսենք պատրաստվել Եվրոպայի թիմային առաջնությանը, որը կկայանա մայիսի 18-19 Օրենբուրգում»,-հավելել է Բաբայանը: