AM
29 Ապրիլ 2013 - 11:20 AMT

Բացվեց ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտը

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտի հանդիսավոր բացման արարողությունը:

Բացմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հենց Մարգարյանն էլ կատարեց Հայաստանի առաջին խմբի ֆուտբոլի առաջնության «Բանանց-2» – «Փյունիկ-2» հանդիպման առաջին հարվածը:

Մարզադաշտը ապահովված է 2500 նստատեղով, ծածկած տրիբունայով, 3000 մետր քառակուսի մակերեսով և սպասարկման շինություններով: