Երևանի «Էֆֆե» ակումբում կայացել է բիլիարդի «ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը: Հաղթող է դարձել Ավետիս Ավետիսյանը: Նա եզրափակչում հաղթել է Արման Պետրոսյանին, ով «մոսկովյան բուրգ» խաղաձևի Հայաստանի այս տարվա չեմպիոնն է: Երրորդ տեղն են զբաղեցրել Հրանտ Հունանյանը և Վիտալի Բալայանը:
«Ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը այս տարվա երրորդ մեծ ստուգատեսն էր: Հունվարին անցկացվել է «մոսկովյան բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը, իսկ մարտին` Հայաստանի թիմային առաջնությունը:






