AM
29 Ապրիլ 2013 - 12:51 AMT

5 հայ սուսերամարտիկներ մեդալներ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում

Պատանի հայ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում: Վրաստան մեկնած 10 պատանի մարզիկներից 5-ը գրավել են մրցանակային տեղեր: Թբիլիսի են մեկնել Բյուրեղավանի «Քեթրին» ակումբի և Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի սաները:

Մասնակիցներն ուժերը չափել են 2 տարիքային խմբերում: Պատանիների ավագ տարիքային խմբում ճկասուսեր մրցաձևում 1-ին տեղը գրավել է Արմեն Դալլաքյանը իսկ 2-րդը՝ Գագիկ Գալոյանը: Ճկասուսերակրիների փոքր տարիքային խմբում դարձյալ 2-րդ տեղը զբաղեցրել է Հարություն Խաչատրյանը:

Խոցասուսերակիրների մեջ պատանիների փոքր տարիքային խմբում Մարտին Մկրտչյանը դարձել է հաղթող, իսկ Լևոն Գրիգորյանը նվաճել է 3-րդ տեղը: Իսկ Արսեն Արազյանը ավագ տարքայի խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը: Մրցաշարին մասնակցում էին սուսերամարտիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռոսաստանի Դաշնությունից, Ադրբեջանից և Քուվեյթից: