AM
29 Ապրիլ 2013 - 14:18 AMT

Արազ Ազիմովը կմեկնի Անկարա

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը ապրիլի 30-ին կմեկնի Անկարա: Այցի ընթացքում Ազիմովը բանակցություններ կվարի Թուրքիայի ԱԳ փոխնախարարի օգնական Ֆաթիհ Ջեյլանի հետ: Հանդիպմանը կքննարկվեն ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև զարգացումները ղարաբաղյան հակամարտության շուրջ:

Ակնկալվում է, որ Ազիմովը կհանդիպի նաև ԱԳ փոխնախարար Ֆիրուդին Սինիրլիօղլուի հետ, հայտնում է «Թրենդը»: