Բրազիլահայ շախմատիստներ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը և ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանը մասնակցում են Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարին:
Երեք տուրից հետո Մխիթարյանն ունի 2,5, Բրուտյանը` 2 միավոր, հաղորդում է armchess.am-ը: Մրցաշարին մասնակցում են Բրազիլիայի, Բոլիվիայի և Պերուի 84 շախմատիստներ:






