AM
29 Ապրիլ 2013 - 14:23 AMT

Լևոն Արոնյանն Ալյոխինի հուշամրցաշարում միավորները կիսել է Նիկիտա Վիտյուգովի հետ

Սանկտ Պետերբուրգում ընթացող Ալյոխինի հուշամրցաշարում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ: Հայ գրոսմայստերը 7-րդ տուրից հետո վաստակել է 4 միավոր է:

Ավարտվել են նաև Մայքլ Ադամս (Անգլիա)-Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) և Վլադիմիր Կրամնիկ- Պետեր Սվիդլեր պարտիաները, նրանք նույնպես կիսել են միավորները: Մյուս հանդիպումները շարունակվում են: