AM
30 Ապրիլ 2013 - 06:44 AMT

Հայաստանի Մ-19 տ. ֆուտբոլի հավաքականը երկօրյա հավաք կանցկացնի

Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը կանցկացնի երկու մարզում` մայիսի 1-ին և 2-ին: Հավաքը կանցնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի Ակադեմիայում:

Թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` դարպասապահներ` Հովհաննես Նավասարդյան, Պողոս Այվազյան, պաշտպաններ`Համլետ Ասոյան, Արտաշես Ասծատրյան, Հովհաննես Վերանյան, Սիփան Դավթյան, Արման Բարսեղյան, Արմեն Ղազարյան, Վարդան Խաչատրյան:

Կիսապաշտպաններից հրավիրվել են Սարգիս Շահինյանը, Նարեկ Ասլանյանը, Ալիկ Առաքելյանը, Էդուարդ Ավագյանը, Արամ Սարգսյանը, Կարեն Հարությունյանը Նաիրի Մինասյանը, Արամ Մուրադյանը, Արամայիս Քյոսայանը և Դավիթ Գիզգիզյանը: Հարձակման գիծն էլ կազմում են Վիուլեն Այվազյանը, Վարդան Բակալյանը և Հովհաննես Մաճկալյանը: