Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մարզումներ է անցկացնում Ֆուտբոլի Ակադեմիայում: Հավաքականն Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ արդեն անցկացրել է առաջին մարզումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մարզմանը մասնակցել են Սուրեն Ալոյանը, Մայիս Դոլմազյանը, Վարազդատ Ղազարյանը, Հակոբ Համբարձումյանը, Դավիթ Տերտերյանը, Արմեն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Խաչիկ Թոփալյանը, Էդգար Գրիգորյանը, Վահագն Հայրապետյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հայկ Գալստյանը, Հովիկ Իլանգյոզյանը, Սամվել Խաչիկյանը, Էմիլ Եղիազարյանը, Վոլոդյա Բաբայանը, Հովհաննես Պողոսյանը, Հովհաննես Փանոսյանը և Ռաֆայել Դարբինյանը:
Հավաքին մասնակցում են նաև Սամվել Իգիթյանը, Դավիթ Ազատյանը, Նարեկ Պետրոսյանը, Աշոտ Աբգարյանը, Ստեփան Հարությունյանը, Ռոբերտ Մինասյանը, Ժիրայր Մարգարյանը, Արամ Կարապետյանը և Սամվել Գրիգորյանը:






