Դոնեցկի «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը շատ խելացի ֆուտբոլիստ է, և նա ապրում է միայն ֆուտբոլով:
«Ես նրան նկատեցի երբ 17 տարեկան էր և «Փյունիկի» կազմում խաղում էր «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Բայց այն ժամանակ մեզ մոտ ոչ ոք առանձնապես չէր վստահում հայ ֆուտբոլիստներին: Իսկ ես պնդում էի՝ նա մեզ մոտ տեղափոխվեց երկու տարի անց արդեն «Մետալուրգից»,-Լուչեսկուի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ Լուչեսկուի, Հենրիխ Մխիթարյանը արագություն է հաղորդում խաղին ու լավ է զգում իրավիճակը, կապ է պահպանում մյուս ֆուտբոլիստների հետ դաշտում, ցնցող հոտառություն ունի ու շատ գոլեր է խփում: «Այս վերջին մեկ տարում նրա որակական աճի շնորհիվ, աճեց նաև «Շախտյորի» խաղի մակադակը»,-նշել է մարզիչը:






