AM
30 Ապրիլ 2013 - 09:58 AMT

ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել

ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահ Ժոաո Ավելանժը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել:

Ավելանժը ղեկավարել է ՖՒՖԱ-ն 1974-98թթ., իսկ հետո դարձել կազմակերպության պատվավոր նախագահը: «Հետագա քննություն այս գործով չի իրականացվի»,-ասվում է ՖԻՖԱ-ի զեկույցում:

Նախկին նախագահ Ավելանժին ու նրա նախկին փեսային կասկածում են բազմամիլիոնանոց կաշառք վերցնելու մեջ՝ International Sport and Leisure-ին ֆուտբոլի ԱԱ խաղերի հեռարձակման իրավունք տրամադրելու դիմաց: