AM
30 Ապրիլ 2013 - 12:03 AMT

Դևիսի գավաթի Չեխիա-Արգենտինա հանդիպումը տեղի կունենա Պրահայում

Չեխիայի թենիսի ֆեդերացիան որոշել է Դևիսի գավաթի Չեխիա-Արգենտինա կիսաեզրափակիչ խաղի անցկացման վայրը:

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-15-ը Պրահայի O2 Arena մարզադաշտում: Ակնկալվում է, որ մարզադաշտում, որտեղ 13 հազար հանդիսատես կարող է տեղավորվել, կոշտ ծածկ կդրվի:

Երկրորդ կիսաեզրափակչում կհանդիպեն Սերբիայի ու Կանադայի հավաքականները, հայտնում է gotennis.ru-ն: