Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը և ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում մասնակցում են աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարի:
Չորս տուրից հետո նրանք ունեն 3-ական միավոր: Նրանք մեկ միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերից (Բրազիլիա), հաղորդում է armchess.am-ը:






