Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Բորիս Տարասյուկը հայտարարել է, որ Կիեւի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ «հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզնունքների հիման վրա` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ ԵԱՀԿ որոշումների համաձայն»: «Մեզ ոգեւորում են Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ գործընթացում գրանցված դրական նշանները, եւ մենք հույս ունենք, որ առաջիկա բանակցությունները ներդրում կապահովեն առաջընթացի հասնելու գործում», – ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը, հաղորդում է «Մեդիամաքսը»:






