«ԱՄՆ-ն ողջունում է դրական տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բարնսը: Նրա խոսքերով, Վաշինգտոնը ակնկալում է, որ 2006 թվականին Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են մեծ քայլեր կատարել հաստատուն եւ արդար խաղաղության ճանապարհին: «Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին վճռականորեն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այդ նպատակին հասնելու եւ անցյալի ցավագին տարաձայնություններն այնպես ձեւափոխելու համար, որպեսզի Հարավային Կովկասի ժողովուրդները կարողանան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի խնդիրը», – հայտարարել է Ն.Բարնսը:






