Թուրքիայի վարաչպետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մեկնել է Ավստրալիա, որտեղ հայերը պատրաստվում են բողոքի ցույցի: Դեկտեմբերի 9-ին Էրդողանը, որին ուղեկցում են 4 նախարարներ եւ 130 գործարարներ, Սիդնեյում մասնակցելու է գործարար համաժողովի: Ավստրալահայերը մտադիր են այդ օրը հավաքվել «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի մոտ եւ բողոքի ցույց կազմակերպել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման եւ Հայաստանի շրջափակման դեմ: Ռ.Էրդողանը առաջին թուրք ղեկավարն է, որն այցելում է Ավստրալիա: Ըստ գերմանական DPA գործակալության, ներկայումս Ավստրալիայում բնակվում է 150 հազար թուրք:






