Մայիսի 3-ին «ՄԻԿԱ» մարզադահլիճում տեղի կունենա Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված ձյուդոյի հանրապետական մրցաշար՝ պատանիների և դեռահասների տարիքային խմբերում:
Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի բոլոր ուժեղագույն թիմերը, ինչպես նաև Արցախի թիմը:
Հատուկ հրավորով մասնակցում են նաև թիմեր Վրաստանից, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:






