Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Ռաֆայել Լեյտաոյից և Ալեքսանդր Ֆիերից (Բրազիլիա):
ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանն ունի 4,5 միավոր:
Իսկ գրոսմայստերներ Սերգեյ Կասպարովը (Բելառուս) և Կարեն Մովսիսյանը (Հայաստան) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են հետ մնում չորս առաջատարներից, հաղորդում է armchess.am-ը:






