AM
2 Մայիս 2013 - 15:04 AMT

Արցախում պատրաստվում են մայիսյան տոնակատարություններին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում պատրաստվում են մեծ շուքով նշել մայիսյան տոները: Կարգի են բերվում Ստեփանակերտի կենտրոնական փողոցները, սկսել են փողփողալ եռագույն դրոշները. նշանակում է`Եռատոնը սարերի հետևում չէ։ Արցախը պատրաստվում է հաղթական մայիսը նշելուն, իսկ տոնական եռուզեռը շարունակվում է։ Այս մասին գրում է karabakh-open.info-ն: