AM
8 Դեկտեմբեր 2005 - 09:57 AMT

Կովկասը պետք է լինի ԵԱՀԿ հատուկ ուշադրության կենտրոնում, գտնում են ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգները գտնում են, որ ԵԱՀԿ-ն պետք է հիմնական ուշադրությունը հատկացնի Կովկասին, Բալկաններին եւ Կենտրոնական Ասիային, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բարնսը: «Կազմակերպությունը իր հիմնական ուշադրությունը պետք է հատկացն այդ տարածաշրջաններին: Ինչու՞ ենք մենք խոսում այդ մասին: Կարծում եմ, կա քաղաքական կոնսենսուս այն մասին, որ մեր վերջնական նպատակը կայուն եւ միավորված Եվրոպայի ստեղծումն է: Դա տեղի է ունեցել Կենտրոնական Եվրոպայում եւ դեռեւս տեղի չի ունեցել Բալկաններում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: ԵԱՀԿ պատմական առաքելությունը կայանում է այդ գործընթացը հաջորդ տասնամյակի ընթացքում առաջ տանելու մեջ», – հայտարարել է Ն.Բարնսը, հաղորդում է «Մեդիամաքսը»: