Կիսածանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն 48-ամյա ամերիկացի Բերնարդ Հոփքիսնը կպաշտպանի տիտղոսը պարտադիր հավակնորդի դեմ մենամարտում, որն է հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադը: Հոփքինս-Մուրադ մենամարտը տեղի կունենա հուլիսի 13-ին Բրուքլինում:
Ըստ Հոփքինսի, այդ մենամարտից հետո նա կցանկանար հանդիպել երկրորդ միջին քաշային կարգի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ: «Ես ուզում եմ կռվել Ֆրոչի հետ, եթե նա հաղթի Կեսլերին, և Բուտի հետ, եթե նա հաղթի Պասկալին: Այդ մենամարտերից ցանկացածի համար ես պատրաստ եմ արտերկիր մեկնել»,-Հոփկինսի խոսքն է մեջբերում BoxingScene.com-ը:






