Հայկական ջիու-ջիցու ձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Ծատուրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում այս մարզաձևով զբաղվելու համար պայմաններ չկան:
Նրա խոսքով, պաշտոնապես ջիու-ջիցույով մարզվում են 227 մարզիկներ Երևանում, Աբովյանում, Ալավերդիում, Վանաձորում, Կապանում և Մասիսում, իսկ միակ դպրոցը գործում է Արտաշատում:
«Սակայն դպրոցը կիսապատրաստ վիճակում է: Երեխաները ստիպված են լինում մարզվել բետոնե հատակի վրա: Դրանով է նաև պայմանավորված, որ նրանց թիվը քչացել է: Այդ դպրոցում նախորդ տարի մարզվում էր մոտ 100 երեխա, իսկ հիմա նրանց թիվը հասել է 18-ի»,- ասաց Ծատուրյանը:
Նա գտնում է, որ մարզաձևերի զարգացման համար անհրաժեշտ է պետական մոտեցում, և պարտադիր չէ, որ այն ֆինանսական օժանդակության տեսքով լինի, այլ արդյունքներ գրանցած մարզիկներին ուշադրության արժանացնեն:






