AM
3 Մայիս 2013 - 12:16 AMT

Հայ լեռնագնացները կմասնակցեն էքստրեմալ մարզաձևերի Red Fox Elbrus Race 2013 փառատոնին

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցել մայիսի 6-11 Էլբրուսում կայանալիք էքստրեմալ մարզաձևերի Red Fox Elbrus Race 2013 ամենամյա փառատոնին:

Հայաստանը փառատոնին կներկայացնեն ֆեդերացիայի լավագույն մարզիկները՝ Լևոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը և Հովհաննես Մարտիրոսյանը:

Փառատոնին կմասնակցեն նաև լեռնագնացներ Ռուսաստանից, Ուկրանիայից, Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից և Բրիտանիայից,PanARMENIAN.Net-ին հաղորդել են ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից: