AM
9 Դեկտեմբեր 2005 - 13:32 AMT

Սիդնեյի հայերը կոչ են արել Թուրքիայի վարչապետին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սիդնեյի հյուրանոցներից մեկի դիմաց, որտեղ իջեւանել է այսօր քառօրյա այցով Ավստրալիա ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, բողոքի ցույց էին կազմակերպել Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչները: Բողոքի ակցիայի մասնակիցները, Էրդողանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել նաեւ Եվրամիությունը, որի անդամակցությանն է ձգտում Թուրքիան: Նշենք, որ այցի ընթացքում Էրդողանը ավստրալացի իր պաշտոնակից Ջոն Հովարդի հետ քննարկելու է երկկողմ առեւտուրը խթանելուն, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: