Վերջին երկու տասնամյակում Հարավային Կովկասը զարմանալի փոխակերպումների է ենթարկվել, գրում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը իր «ԱՄՆ-ն և մյուսները պետք է զբաղվեն չկարգավորված հակամարտություններով ու միջազգային իրավունքի ոլորտում պահանջների հանգուցալուծմամբ» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է Roll Call-ի կայքում:
Ինչպես ասվում է հոդվածում, մեկ հարց անփոփոխ է մնում ու շարունակում է ստվերել Կովկասի ապագան: Չնայած միջազգային ջանքերին, ուղղված ղարաբաղյան կարգավորմանը, իրական առաջընթաց չի արձանագրվել, ինչը շարունակում է սպառնալիք լինել Եվրասիայում խաղաղության ու անվտանգության համար:
«ԱՄՆ իշխանությունները, Կոնգրեսի աջակցությամբ, հանդիսանալաով հեղինակավոր միջնորդ, կարող են նպաստել իրավիճակի փոփոխմանը առավել ակտիվ մասնակցելով բանակցություններին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-գրել է Սուլեյմանովը:






