AM
4 Մայիս 2013 - 11:29 AMT

Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը պատրաստ է սպանել Էդվարդ Նալբանդյանին

ՌԴ ԱԳ նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի այցը ԼՂՀ Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ դժգոհություններ է առաջացրել: Այս մասին գրում է moderator.az-ը, որի հարցին պատասխանելով, ադրբեջանցի կոնֆլիկատաբան Էլհան Մահտիևը պաշտոնական Բաքվից պահանջել է արձագանքել այս քայլին:

«Մենք այնքան ենք անհանգստացած այս քայլով, որ պատրաստ ենք նույնիսկ սպանել հայ նախարարին: Նրա այցի դեմ պետք էր բողոքել: Մինչ դեռ մեր իշխանությունը չի արձագանքում նույնիսկ Ղարաբաղում զորավարժութուններին Սերժ Սարգսյանի մասնակցությանը», – ասել է Էլհան Մահտիևը: