Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազկակերպությունը (ՂԱԿ) հաջորդ շաբաթվանից ձեռնամուխ կլինի բողոքի գործողությունների անցկացմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ դիրքորոշման դեմ: Այդ մասին հայտարարել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին: Նրա խոսքերով, ՂԱԿ-ը տարբեր միջոցներ է օգտագործում համանախագահների Ադրբեջան կատարելիք այցին խանագարելու համար: Նա նաեւ ասել է, որ որոշում կկայացվի դեկտեմբերի 13-ին նախատեսվող ակցիայի անցկացման տեղի եւ ձեւի վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:






