Հունվարի 10-ին տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեն: Նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի գծով 2004 թվականին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կայացված որոշման իրագործման մեխանիզմները: «Որոշման համաձայն, Հայաստանը ճանաչվել է ագրեսոր-երկիր: Կարծում եմ, որ այս որոշման դրույթների իրագործման դեպքում Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի գծով կտապալվի»,-նշել է Ա.Մոլազադեն: Ա.Մոլազադեն մտադիր է նիստի մասնակիցներին հայտնել Ադրբեջանի դիրքորոշումը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:






