AM
6 Մայիս 2013 - 08:46 AMT

Հայ շախմատիստները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Լեգնիցեում մեկնարկել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է 286 շախմատիստ: Հայաստանը ներկայացնում են տասնյակից ավելի շախմատիստներ:

Առաջին տուրում հաղթանակներ են տարել Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանն ու Հովհաննես Գաբուզյանը:

Նրանք վաստակել են մեկական միավոր և կիսում են 1-110 տեղերը:

Առաջնության 24 լավագույն խաղացողներ կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ արդեն իրական պայքար է գնում հավակնորդների մրցաշարին մասնակցելու համար: