AM
6 Մայիս 2013 - 07:00 AMT

Սամվել Բալասանյան. «Շիրակը» Գյումրու լավագույն մարզական ու մշակութային ավանդույթների շարունակողն է

Գյումրիի «Շիրակը» Հայաստանի առաջնության 40-րդ տուրում «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ ժամկետից շուտ նվաճել է չեմպիոնի կոչումը: Թիմն իր ակտիվում ունի 84 միավոր:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորել է ակումբին, որը 14 տարի անց կրկին կարողացել է դառնալ չեմպիոն:

«Շիրակի» տղաների շնորհիվ է, որ մենք կարող ենք վստահ ասել, որ, Գյումրին եղել և մնում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը: Մեր մեծերը սահմանել են մի նշաձող, որից ցածր մենք իջնելու իրավունք չունենք , և «Շիրակը» գյումրեցիներին հատուկ պատվախնդրությամբ ապացուցեց, որ Գյումրու լավագույն մարզական ու մշակութային ավանդույթների շարունակողն է»,- ասել է նա: