«Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը, «Կրասնոդարից» Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում կրած պարտությունից հետո խոստովանել է, որ ինքը չի կարող ասել, թե ինչու նրանց չի հաջողվում հաղթել Կրասնոդարում:
«Տրամադրված էինք հաղթանակի: Շոգ էր, սակայն մրցակիցը նույն պայմաններում էր խաղում: Գուցե չստացվեց առաջին անսպասելի գոլի պատճառով: Հիմա յուրաքանչյուր խաղում պետք է միավոր վաստակել: Կաշխատենք առավելագույնը վաստակել մնացած խաղերում»,-Սարկիսովի խոսքն է մեջբերում «Վոլգայի» պաշտոնական կայքը:
Թիմը 25 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:






