AM
6 Մայիս 2013 - 09:34 AMT

Արաս Օզբիլիս. Ֆիզիկապես ես դեռ լավագույն մարզավիճակում չեմ

«Կուբանի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկար դադարից հետո դաշտ է դուրս եկել «Ռոստովի» դեմ խաղում, որտեղ «Կուբանը» հաղթել է 2:0 հաշվով: Այժմ «Կուբանը» 44 միավորով 7-րդ տեղում է:

«Վերջին անգամ ես ակումբի մարզաշապիկը հագել էի Գրոզնիում: Այն ժամանակ ես վնասվածք ստացա և երկար բուժվում էի: Ֆիզիկապես, հնարավոր է, ես դեռ լավագույն մարզավիճակում չեմ, սակայն թիմակիցների հետ համագործակցության առումով խնդիրներ չեղան»,-ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում ակումբի կայքը: