Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Մայորկա կղզում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Նա գրոսմայստերներ Սալվադոր դել Ռիո դե Անխելիսի (Իսպանիա), Վլադիմիր Պետկովի (Բուլղարիա) և Ստանիսլավ Սավչենկոյի (Ուկրաինա) հետ բաժանել է 1-4-րդ տեղերը:
Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը 4-րդ տեղն է զբաղեցրել: Մրցաշարի հաղթող է ճանաչվել դել Ռիո դե Անխելիսը: Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը մրցաշարն ավարտել է 6 միավորով, հաղորդում է armchess.am-ը:






