AM
6 Մայիս 2013 - 13:39 AMT

Սեպտեմբերի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նոր ֆուտբոլային խաղադաշտ կունենա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատանի ֆուտբոլիստների թիմը մայիսի 3-ին մասնակցել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Շուշիի նորակառույց մարզադաշտի բացմանը և հանդիպում էր ունեցել տեղի դպրոցականների հետ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերադառնալով Շուշիից, այցելել է կրթահամալիր, ծանոթանալ համալիրի ենթակառուցվածքներին:

Նա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ շրջել է համալիրում, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջիկայում կսկսվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր արհեստական խոտածածկով եվրոպական չափանիշներին համապատասխան խաղադաշտի կառուցման աշխատանքները, որը կհանձնվի սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա սկզբին: