AM
30 January 2003 - 14:15 AMT

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՊՅԵՐ ԼԱՐԵՉԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳԾՈՎ

Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Պյեր Լարեչը նշանակվել է Ֆրանսիայի խորհրդական արտաքին առեւտրի գծով: Ինչպես հաղորդել են «Արկա» գործակալությանը Երեւանի կոնյակի գործարանի մամլո ծառայությունում, Ֆրանսիայի վարչապետի որոշմամբ Պ. Լարեչը կրկին հաստատվել է այդ պաշտոնում եռամյա ժամկետով: Խորհրդականի լիազորությունների մեջ է մտնում աջակցությունը Ֆրանսիայի կառավարությանը պետության արտաքին առեւտրային քաղաքականւթյան ձեւավորման եւ իրականացման գործում: