AM
7 Մայիս 2013 - 08:16 AMT

Արթուր Ալեքսանյանը 96 կգ քաշային ըմբիշների վարկանիշային աղյուսակի առաջատարն է

FILA-ի հրապարակած հունա-հռոմեական ոճի ըմբիշների պաշտոնական վարկանիշային աղյուսակում 96 կգ քաշային կարգում առաջատարը Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն է:

Այդ աղյուսակում Հայաստանը ունի 2 ներկայացուցիչ, երկրորդը 84 կգ քաշային Արթուր Շահինյանն է, ով Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է: Նա այս աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Վարկանիշային աղյուսակը կազմվել է Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո անցկացված մրցումների արդյունքների հիման վրա, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը: