AM
7 Մայիս 2013 - 08:17 AMT

Արդեն 30-րդ անգամ Վանաձորում կկայանա Մարշալ Բաղրամյանի ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար

Մայիսի 8-ին Վանաձորում կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որը նվիրված է Մարշալ Բաղրամյանի հիշատակին:

Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր քաշային կարգում մեր երկիրը ներկայացնելու են 10 մարզիկներ, ովքեր հաջող են հանդես եկել Հայաստանի պատանիների առաջնությունում:

Մարշալ Բաղրամյանի մրցաշարն անցկացվում է 1983թ-ից: Լավ հանդես եկած պատանի հայ ըմբիշները հունիսին կմեկնեն Մոնտենեգրո և ելույթ կունենան Եվրոպայի պատանիների առաջնությանը, տեղեկացնում է սպորտի և երիտասարդության նախարարության կայքը: