AM
14 Դեկտեմբեր 2005 - 10:06 AMT

Մոսկվայում տեղի կունենա հայ կազակների մասին գրքի շնորհահանդեսը

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի կունենա հայ կազակների մասին գրքի շնորհահանդեսը: Գրքի հեղինակն է Խորհրդային միության Զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանը: Ինչպես հաղորդել են Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունում, գրքի շնորհահանդեսը կազմակերպում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը (դեսպան` Արմեն Սմբատյան) եւ Հայ կազակների միջազգային միավորումը (ատաման` կազակների զորքի գեներալ-մայոր Սերգեյ Մադաթյանը):