AM
14 Դեկտեմբեր 2005 - 11:29 AMT

Իրանի նախագահը «միֆ» է անվանել հրեաների Հոլոքոսթը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «միֆ» է անվանել հրեաների Ողջակիզումը (Հոլոքոսթ) եւ վերահաստատել է իր կարծիքը, թե հրեաներին պետք է վերաբնակեցնել: Ելույթ ունենալով Սիստան -֊ Բալուջիստան օստանում, Ահմադինեջադն ասել է. – «Մարդկանց թույլատրված է կասկածի տակ առնել Աստծո գոյությունը, բայց երբ որեւէ մեկը քննադատում է հրեաների Ողջակիզման միֆը, սիոնիստական բարձրախոսները եւ սիոնիզմի ջատագով կառավարությունները աղմուկ են բարձրացնում»: Ահմադինեջադը նաեւ վերահաստատել է իր նախկին հայտարարությունը, թե հրեաները պետք է վերաբնակեցվեն Եվրոպայում: «Հրեաներին պետք է վերաբնակեցնել Եվրոպայում, ԱՄՆ-֊ում, Կանադայում եւ Ալյասկայում», – կարծիք է հայտնել Իրանի նախագահը: