Ռուսաստանի ձյուդոյիընտրանին հավաք է անցկացնում մայիսի 25-26-ը Տյումենում կայանալիք «Մասթերս» մրցաշարից առաջ: 2012թ. Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանն ասել է, որ նա ապաքինվել է վնասվածքներից և լավ մարզավիճակում է:
«Պատրաստվու եմ «Մասթերս» մրցաշարին՝ առջևում դեռ 20 օր կա»,-ասել է նա:
Գալստյանը նշել է նաև, որ ցանկություն կա մասնակցելու աշխարհի առաջնությանը, սակայն հավաքականի մարզիչ Էնցիո Գամբան որոշել է, որ ձյուդոիստը ելույթ ունենա Տյումենի մրցաշարին և Ունիվերսիադային: «Աշխարհի առաջնությունը բաց կթողնեմ»,-ասել է նա:






