Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում սպանվել է ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչ: Նշենք, որ այսօր ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «դեկտեմբերի 13-ին շփման գծում հայերը սպանել են Աղդամի շրջանի Չեմենլի գյուղի բնակիչ Ջավադով Վահիդ Ասադ օղլուին, որը փորձել է հետ դեպի արոտավայրը քշել անասունների նախիրը, որն արածում էր «թշնամական» խրամատներից ոչ հեռու»:






