AM
8 Մայիս 2013 - 07:53 AMT

Լևոն Արոնյանը Ստավանգերի կայծակնային մրցաշարում զբաղեցրել է 9-րդ տեղը

Ստավանգերում այսօր մեկնարկում են հիմնական մրցաշարի դասական պարտիաները, որին մասնակցում են 9 սուպերգրոսմայստերներ և Ջոն Լյուդվիգ Համմերը:

Իսկ երեկ շախմատիստները խաղարկել են համարները կայծակնային մրցաշարի միջոցով՝ նույն սխեմայով, մեկ շրջանով:

Միանձնյա հաղթող է դարձել Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)՝ հավաքելով 6,5 միավոր: 6-ական միավոր ունեն իրենց ակտիվում Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):

Լևոն Արոնյանը 2,5 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: