Այսօր Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակում տեղադրվեց Հայաստանից բերված խաչքար: Այն խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունը Արգենտինայի հանդեպ: Խաչքարի տեղադրման արարողությանը ներկա էին Արգենտինայի պաշտոնական այրեր եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Նշենք, որ Արգենտինայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:






