ԱՄՆ շախմատի կանանց առաջնությունում շարունակում է վստահ ելույթ ունենալ Տաթև Աբրահամյանը: 6-րդ տուրում նա սպիտակներով հաղթել է Անջելինա Բելակովսկայային:
Հայ շախմատիստուհին վաստակել է 5 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը: Առաջնության առաջատարն է Իրինա Կրուշը 5,5 միավորով:
Տղամարդկանց առաջնությունում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 3 միավորով 9-րդ տեղում է, իսկ Մելիքսեթ Խաչիյանը և Սամուել Սևյանը վաստակել են 2-ական միավոր և համապատասխանաբար 21-րդ և 22-րդ տեղերում են:






